38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայրենիքը դարձրել են խայտառակության թիրախ

Հայրենիքը դարձրել են խայտառակության թիրախ
31.05.2023 | 14:09

Մենք պարտվում և կորցնում ենք խայտառակվելով, այլ ոչ թե, գոնե, պատվով, ինչպես կարող է լինել արժանապատիվ պարտության դեպքում:

Մենք պարտվում ենք խայտառակվելով, քանի որ մեր պաշտպանությունը ղեկավարում են ոչ միայն ժամկետային զիվորական ծառայությունից խուսափածն ու ժամկետային ծառայության ընթացքում իր հրամանատարին դանակահարածը, այլև, որ շատ ցավալի է, երբեմնի մարտական ուղի անցած մեր այն բարձրաստիճան զինվորականները, ովքեր այսօր ծառայում են ոչ թե Հայրենիքին, ինչպես երեկ էր, այլ նրանց, ովքեր Հայրենիքը դարձրել են խայտառակության թիրախ:

Ասվածի ապացույցը բզկտվող երկիրն է, գրեթե ամենօրյա ռեժիմով բանակում արձանագրվող մահվան, վիրավորման կամ գերեվարման դեպքերն ու վերջերս էլ թշնամու կողմից մեր երկու զիվորների առևանգումը:

Անտանելի է, երբ այս ամենից հետո կա՛մ տիրում է համատարած անտարբերություն, կա՛մ, խոսելու դեպքում, նորից մեղադրում են երբեմնի հզոր բանակ ստեղծողներին, ասել է թե՝ «նախկիներին»:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 5311

Մեկնաբանություններ